շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքացիներն Արարատի մարզում փակել են Փաշինյանի ճանապարհը, նրանցից շատերին բերման են ենթարկել. Արսեն Բաբայան

Քաղաքացիներն Արարատի մարզում փակել են Փաշինյանի ճանապարհը, նրանցից շատերին բերման են ենթարկել. Արսեն Բաբայան

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
 
«Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։ 
 
Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:
 
Իսկ ոստիկանների խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»։
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: