հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է. օգնել են փրկարարնեը

Քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է. օգնել են փրկարարնեը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ:
 
Ջրափրկարարները հանգստյան տներից մեկի մոտակա անտառում հայտնաբերել են մոլոր­ված քաղաքացուն (Վ․ Պ., ծնված 1954թ․)։
 

  • Կիսվել: