ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել

Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել

Փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։

Փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քաղաքացի Վ․ Օ․-ին և ուղեկցել են ափ։

  • Կիսվել: