շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Քաղաքացին կրակել է մետաղյա տարաների ուղղությամբ, գնդակներից մեկը դիպել է 27-ամյա երիտասարդի գլխին

Քաղաքացին կրակել է մետաղյա տարաների ուղղությամբ, գնդակներից մեկը դիպել է 27-ամյա երիտասարդի գլխին

Երեւանում 40-ամյա քաղաքացին հրացանով կրակել է իր տան երկրորդ հարկում տեղադրված մետաղյա տարաների ուղղությամբ, գնդակներից մեկը դիպել է բակում կանգնած 27-ամյա երիտասարդի գլխին. հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:55-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված երիտասարդ:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝

Նույն օրը կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այվազովսկի փողոցում վարձակալական հիմունքներով բնակվող 40-ամյա քաղաքացին իրեն պատկանող «HATSAN» MOD. 125E տեսակի օդաճնշիչ հրացանով մի քանի անգամ կապարե փամփուշտներով կրակել է իր տան երկրորդ հարկի բաց պատշգամբում տեղադրված մետաղյա տարաների ուղղությամբ, ինչի արդյունքում էլ արձակված գնդակներից մեկը դիպել է նշված տան դիմաց գործող ավտոտեխսպասարկման սրահի բակում կանգնած վերը նշված երիտասարդի գլխի հատվածին:

Պատշգամբում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են մետաղյա տարաներ՝ կրակոցներից առաջացած հետքերով, զննության ընթացքում առերեւույթ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է իրեն պատկանող վերը նշված հրացանը եւ երեք տուփ կապարե փամփուշտները, որոնք առգրավվել են: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: