չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Պուշկինի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի. կատարվելու են վերականգնման աշխատանքներ

Պուշկինի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի. կատարվելու են վերականգնման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00 - ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։
 
Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։
 
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

  • Կիսվել: