«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում պայթյունից տուժած 4 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է․ խոսնակ
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն: Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի
«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:
Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,- հայտնում է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում սպիրտի տարրայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, ինչի արդյունքում զոհվել է 2 մարդ։



