ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոտայքում Opel Zafira-ն բախվել է ծառերին, արգելապատնեշին, ապա՝ կամրջի հենասյանը. կա 1 զոհ

Կոտայքում Opel Zafira-ն բախվել է ծառերին, արգելապատնեշին, ապա՝ կամրջի հենասյանը. կա 1 զոհ

Օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  22:00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Աշտարակից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել ծառերին, այնուհետև երկաթե արգելապատնեշին , ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին  և հայտնվել երկաթգծի համար կառուցած  կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: