հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել

Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 6-ին, ժամը 12:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Կենտրոնական փողոցում այրվում է ավտոտնակ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են չշահագործվող ավտոտնակի (մոտ 40 քմ) տանիքը և ներսում՝ փայտե տախտակներ։

  • Կիսվել: