հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց. Խաչիկ Աբաջյան

Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց. Խաչիկ Աբաջյան

Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

«Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին»,- նշել է նա:

Ավելի վաղ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի օրակարգում եղել է նաեւ ԵՊՀ-ի կողմից հայտարարության տեքստ, որը կոնսենսուսի դեռ չի հասել. «Մեկը ես եւ էլի մարդիկ, դեմ են քվեարկել այդ տեքստին: Քանի որ կոնսենսուս չի եղել, որոշել ենք քննարկում անել, գալ համապատասխան լուծման, նաեւ որոշել այս բարդ իրավիճակում ԵՊՀ-ի անելիքները որպես մայր բուհ եւ որպես մի տեղ, որտեղ մտավորականներ են աշխատում»,-նշել էր նա:

  • Կիսվել: