երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրան հայտարարում է ընդունելություն

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրան հայտարարում է ընդունելություն

Մեկնարկել է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի /առկա ուսուցմամբ/ 2023-2024 ուսումնական տարվա  մագիստրատուրայի ընդունելության գործընթացը: Ուսման տևողությունը 2 տարի է, տրվում է կրթության մագիստրոսի որակավորում/ կրթության կառավարիչ/:

Փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://admission.ysu.am/ կայքում։

Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 30-ը՝ մինչև 18:00-ն:

Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ  փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 3-ից օգոստոսի  15-ը՝ մինչև 18:00-ն:

Կենտրոնում գործում է նաև հեռակա ուսուցմամբ երկու կրթական ծրագիր.

  1. «Կրթության կազմակերպում» կրթական ծրագիր /հեռակա ուսուցմամբ, ուսման տևողությունը 2,5 տարի է/, տրվում է նույն որակավորումն, ինչ առկա ուսուցմամբ,
  2. «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր, /հեռակա ուսուցմամբ, ուսման տևողությունը 1,5 տարի է/, տրվում է  Մանկավարժության մագիստրոսի որակավորում /ուսուցչի որակավորում/:

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ երկու կրթական ծրագրերի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց եղանակով՝  https://admission.ysu.am/ կայքում

Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 9-ը՝ մինչև 18:00-ն:

Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի ցանկ․

Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․

ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),

բ. լուսանկար (3X4 չափսի),

գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),

դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),

ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։

Ուշադրություն: Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է ձեռագիր ավելացնել և սքանավորել:

*2023 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:

 Ուշադրություն: Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:

Հասցե՝ Երևան, Աբովյան 52ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, հեռ.՝ 098330031, 055774421։

  • Կիսվել: