Պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը՝ 17:30, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անատոմիկ մասնաշենքում մարտի 23-ին՝ ժամը 13:00-ին:
Միխայիլ Աղաջանովն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել դրա բուժման և կանխարգելման ուղիները։ Նրա աշխատանքները վերաբերում են տարբեր ախտաբան, հիվանդությունների ժամանակ օքսիդատիվ գերհույզի և դրա հակաօքսիդանտային կարգավորման հարցերին։