չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու մարմին

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու մարմին

Ապրիլի 15-ին՝ ժամը 13։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1968 թ․) դին։

  • Կիսվել: