հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փրկարարները մարել են Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում բռնկված հրդեհը․ ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարարները մարել են Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում բռնկված հրդեհը․ ՆԳՆ փրկարար ծառայություն

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհ է բռնկվել 6 հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:22-ին: 

  • Կիսվել: