երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Փրկարարները Երևանի տարբեր հատվածներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Փրկարարները Երևանի տարբեր հատվածներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Մայիսի 26-ին, ժամը 02:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Թամրազյան փողոցի տներից մեկում անձրևաջրեր են լցվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 15 տոննա ջուր։
***
Մայիսի 26-ին, ժամը 02:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող պահեստային տարածքում անձրևաջրեր են լցվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են մոտ 30 տոննա ջուր։
***
Մայիսի 25-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում՝ կամրջի տակ, անձրևաջրեր են լցվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր։

  • Կիսվել: