շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փրկարարները 6 քաղաքացու են իջեցրել Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարերից

Փրկարարները 6 քաղաքացու են իջեցրել Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարերից

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացիները գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ փրկարարները Սարալանջ գյուղի «Խաչի տարածք» կոչվող հատվածից  6 քաղաքացու ուղեկցել են անվտանգ տարածք:

  • Կիսվել: