երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փրկարարներն օգնել են «Գոշավանք» տանող ճանապարհին վնասվածք ստացած քաղաքացունվ

Փրկարարներն օգնել են «Գոշավանք» տանող ճանապարհին վնասվածք ստացած քաղաքացունվ

Օգոստոսի 20-ին, ժամը 19։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց «Գոշավանք» վանական համալիր տանող ճանապարհին՝ անատառում, քաղաքացու ոտքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Խ.-ին (ծնված 1953 թ․) պատգարակով իջեցրել են «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: