երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները

Փետրվարի 21-ին, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն և շրջայցեր:
 
Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Կոտայքի մարզի Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-ից 66-րդ կմ-ին, 66-ից 79-րդ կմ-ին։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա (12 ուղևոր)։
 

  • Կիսվել: