երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Փրկարարական ծառայողները կատարելագործել են փլուզված շինություններում որոնողական աշխատանքներ կազմակերպելու հմտությունները

Փրկարարական ծառայողները կատարելագործել են փլուզված շինություններում որոնողական աշխատանքներ կազմակերպելու հմտությունները

Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև գերզգայուն տեխնիկական միջոցների կիրառում։

Երկօրյա վերապատրաստման շրջանակում Փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմերի անդամները յուրացրել են ոչ միայն որոնողական սարքերի կիրառման առանձնահատկությունները, այլև INSARAG միջազգային չափորոշիչներին համապատասխանող արձագանքման սկզբունքները։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները ամրապնդել են գիտելիքները որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, սարքերի տեխնիկական բնութագրերի ու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

  • Կիսվել: