հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն իրականացրել է ամենամյա թրեյնինգային ծրագրեր

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն իրականացրել է ամենամյա թրեյնինգային ծրագրեր

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն իրականացրել է ամենամյա թրեյնինգային ծրագրեր

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում առցանց և առկա տարբերակներով իրականացրել է ամենամյա թրեյնինգային ծրագրեր ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայության աշխատակիցների, ինչպես նաև նրանց երեխաների և ընտանիքի անդամների համար:

Իրականացվել են «Ծնողավարության հմտություններ, երեխայի տարիքային առանձնահատկությունների հոգեբանություն», «Անձնային աճ, ինքնաճանաչման հմտությունների բացահայտում», «Միջանձնային հարաբերություններ, կոնֆլիկտների հաղթահարում», «Հուզական ինքնակարգավորում և ինքնիրացում», «Հաղորդակցման հմտությունների զարգացում և սթրեսակայունության բարձրացում» և «Երեխաների կոգնիտիվ ոլորտի զարգացում» թեմաներով թրեյնինգային ծրագրեր։

Թրեյնինգային ծրագրերի նպատակն էր նպաստել անձի հույզերի կարգավորմանը, ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, ներքին ներդաշնակության պահպանմանը, կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ և արդյունավետ վարքային դրսևորումների առաջացմանը, ինչպես նաև իրազեկել ծնողներին գիտակից և ստեղծագործական ծնողավարման ամենաարդիական և կարևոր թեմաների մասին։

Հանդիպումների ժամանակ կիրառվել են նաև հոգեբանական սարքավորումներ, որոնք ևս միտված են եղել նպաստելու վերոնիշյալ առանձնահատկությունների զարգացմանը և հմտությունների յուրացմանը։

Երեխաների համար նախատեսված թրեյնինգային ծրագրի շրջանակներում իրականացվել են լսողության, ուշադրության և երևակայության զարգացմանը նպաստող մարզումներ «Հոգեֆիզիոլոգ» և «ԿՀԿ-ռեակոր» սարքավորումների միջոցով։

Իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: