ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման է ենթարկվել 38-ամյա տղամարդ

«Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման է ենթարկվել 38-ամյա տղամարդ

Մայիսի 15-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Թավշուտ գյուղի «Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը փորձել էր գողանալ համայնքին պատկանող ցինկե խողովակը, սակայն բռնվել է ոստիկանների կողմից:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: