շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Փորձում ենք անել հնարավորը Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու համար. Ավանեսյան

Փորձում ենք անել հնարավորը Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու համար. Ավանեսյան

Մենք անմիջական կապի մեջ ենք ինչպես հիվանդանոցի, այնպես էլ առողջապահության նախարարության հետ: Համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու, և երբ իրավիճակը հանգուցալուծվի՝ րոպե առաջ նրանց Երևան տեղափոխելու համար:  Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Արցախում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:  

Հնարավո՞ր է , որևէ ձևով ճնշում գործադրել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով  հնարավոր լինի տեղափոխել Երևան, ի պատասխան նախարարը նշեց․  «Կարմիր խաչին,  Առողջապահության համաշխարհային  կազմակերպությանը  դիմելով՝ բոլոր խողովակները օգտագործում եք, որպեսզի  այդ ճնշումը լինի և այս մարդկանց կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում  հնարավորը արվի, որ մենք նրանց կարողնանաք տեղափոխել  նրանց Երևան»։

Հարցին, թե ԱՀԿ-ից կա՞ որևէ պատասխան նա նշեց․ «Այս պահին ԱՀԿ-ից դեռ գրավոր պատասխան չկա, և մենք ոչ թե գրավոր պատասխան ենք ակնկալում,  այլ քայլեր ենք ակնկալում,հստակ գնահատական և ճնշում․ դեռ այս պահին չունենք պատասխան։  ԱՀԿ-ն այն կազմակերպություններից է, որ նման դեպքերում պետք է բոլոր խողովակները օգտագործի  և Ադրբեջանում տեղակայված նաև իրենց ռեգիոնալ օֆիսը պետք է  քայլեր ձեռնարկի՝ ճնշում գործադրելու և  առողջապահական կարիքները հոգալու համար հնարավորություն տա, որ մենք պացիենտներին տեղափոխենք Երևան »։ 

Դեղորայքի և բժշկական պարագաների ի՞նչ պաշար ունեն Արցախում և այն ինչքան կարող է բավականացել, հարցին նախարարին․  «Նրանք այս պահին շատ ռացիոնալ ձևով  օգտագործում են բոլոր պաշարները   և դրանք ուղղում են միայն անհրաժեշտ ուղղություններով։ Ռեսուրսների նման խնայողաբար օգտագործումը շատ կարևոր  մեխանիզմ է, որպեսզի հնարավորինս երկար  կարողանան դիմանալ»։

  • Կիսվել: