հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոքրիկ Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ

Փոքրիկ Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ 3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

«Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել թե ինչ խնդիր է նրա մոտ։
 
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն աղջնակի մոտ ախտորոշել են COVID ասոցացված կավասակիանման հիվանդություն։
 
Տասը օր խիստ բուժում ստանալով փոքրիկն առողջացել է ու հաղթահարել հիվանդությունը։
Երեխայի ներկա վիճակը լավ է, առաջացած բարդություններ չկան։ Շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։
 
Բժշկական կենտրոնում արդեն հինգ երեխա է բուժվել Կավասակիից, հիվանդության այս տեսակը Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է հենց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում»,- հայտնել է Դերձյանը:

  • Կիսվել: