ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի տոմսային համակարգում. կայացել է Երևանի ավագանու  4-րդ նստաշրջանի առաջին նիստը

Փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի տոմսային համակարգում. կայացել է Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը

Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում: Մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները։

Բացի այդ, 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ: Նոր որոշմամբ 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվեց սահմանափակումը: Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները:

Փոփոխություն կատարվեց նաև 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետում՝ 30 օրից  այն դարձավ 45 օր: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը: 
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 18-ին: 

  • Կիսվել: