ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոփոխություն՝ բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ. Զոհրաբյան (լուսանկար)

Փոփոխություն՝ բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ. Զոհրաբյան (լուսանկար)

Եվ այսպես. փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա գրել է, որ երկուշաբթի օրվանից բոլոր փակ տարածքներում, բնականաբար` նաև տրանսպորտում, դիմակ կրելը լինելու է պարտադիր:

Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը:

՛՛Այսինքն`քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու:
Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: