Պոլսո Հայոց պատրիարքը վիրահատվել է, Ստամբուլի քաղաքապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի առողջական վիճակով հետաքրքրված հեռախոսազրույց է ունեցել։ Այդ մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Ստամբուլի քաղաքապետը հեռախոսազրույցի ընթացքում հետաքրքրվել է Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի առողջական վիճակով եւ շուտափույթ ապաքինում մաղթել։
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքը օրեր առաջ վիրահատության էր ենթարկվել եւ ներկայում ապաքինման փուլում է գտնվում։