Պոլիտեխնիկի մի խումբ ուսանողներ միացել են անհնազանդության ակցիային. Փակել են Տերյան փողոցը
Պոլիտեխնիկի մի խումբ ուսանողներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության բողոքի ակցիային։ Նրանք փակել են բուհի դիմացի՝ Տերյան փողոցի հատվածը։ Միաժամանակ հնչում է «Հայեր միացեք» երգը։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։