ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փոխըմբռնման հուշագիր՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԱՀ-ի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԱՀ-ի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի միջև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Զաւեն և Սոնիա Ագեան Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետն միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես տեղեկացրին «Նորք» տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնից, կողմերը նպատակ ունեն կիսվել տվյալների վերլուծության նորարարական մոդելների կիրառման վերաբերյալ ունեցած փորձով, համատեղ իրականացնել հետազոտական նախագծեր, կազմակերպել գիտաժողովներ ու դասընթացներ, անցկացնել փորձագիտական հանդիպումներ և խորհրդակցություններ։

Ըստ աղբյուրի՝ «Նորք» տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշել է, որ այս համագործակցությունը սոցիալական ոլորտի համար ունի կարևոր նշանակություն, քանի որ հիմք է դնում գիտական ներուժը, գործնական գիտելիքն ու փորձը համակցելու համար։

 

 

  • Կիսվել: