հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Փոխվարչապետ Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Փոխվարչապետ Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Հանրապետության տոնի, Բաշ Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կազմակերպած միջոցառումներին: Միջոցառումները մեկնարկել են Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը:

Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Այցի շրջանակներում Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել նաև Դրոյի (Դրաստամատ Կանայան) գերեզմանին, ինչպես նաև այցելել զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:

 

  • Կիսվել: