շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փոխքաղաքապետը Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ արձանագրել է մի շարք թերացումներ

Փոխքաղաքապետը Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ արձանագրել է մի շարք թերացումներ

Երևանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ: 

Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաթվի հավելագրումները, խստորեն հետևել մատակարարվող սննդի որակին, ժամկետներին և հատկապես՝ պահպանման պայմաններին:

Կարևորվել է նաև մանկապարտեզներում անձնակազմի կարգապահության և երեխաների անվտանգության ապահովման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով գույքի պահպանման խնդիրներին: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է նաև, որ անօրինական ցանկացած գործողություն անպատիժ չի կարող մնալ:

  • Կիսվել: