հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊՆ նախկին շենքից 13 ընտանիքի տրամադրվել է կացարան

ՊՆ նախկին շենքից 13 ընտանիքի տրամադրվել է կացարան

ՊՆ նախկին շենքից փետրվարի 16-ին վտարված ընտանիքներից 13-ին տրամադրվել է կացարան։ Այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է, կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում։

ՊՆ նախկին շենքում բնակվում էին 100-ից ավելի ընտանիքներ, նրանցից 13-ին կացարան է տրամադրվել, իսկ մնացյալները շարունակում են գիշերել դրսում:

Փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում հարյուրավոր ոստիկաններ ՊՆ նախկին շենքից՝ ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, դուրս են հանել այնտեղ բնակվող մարդկանց։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

  • Կիսվել: