ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՊՆ-ն չի մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինտեխնիկայի և մարդուժի կուտակումների մասին տեղեկությունները

ՊՆ-ն չի մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինտեխնիկայի և մարդուժի կուտակումների մասին տեղեկությունները

Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում մամուլում և սոցցանցերում հայտնված տեղեկությունները առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը զինտեխնիկայի և մարդուժի կուտակումներ է կատարում։ Infoport.am-ի խնդրանքին է մեկնաբանել այդ տեղեկությունները ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ով հորդորեց այդ հարցին պատասխանելու համար գրավոր հարցում ուղարկել ՊՆ։

Нет описания.

Նա նաև հավելեց, որ Պաշտպանության նախարարությունը մերթ ընդ մերթ տեղեկություններ է հաղորդում սահմանին տիրող իրավիճակի մասին։

Նշենք, որ Ադրբեջանը դեպի հայ-ադրբեջանական սահման է ուղարկում շրջված լատիներեն A տառով ռազմական մեքենաներ։

Թե ինչ է դա նշանակում ստույգ հայտնի չէ, բայց որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ շրջված A-ն  խորհրդանշում է Հայաստանը (Armenia)

  • Կիսվել: