շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Փլուզվել է Լոռու մարզում գտնվող Հոբարձի գյուղի կամուրջը

Փլուզվել է Լոռու մարզում գտնվող Հոբարձի գյուղի կամուրջը

Լոռու մարզի Հոբարձի բնակավայրի կամուրջը վարար անձրևների հետևանքով փլուզվել է: Այս մասին տեղեկանում ենք բնակավայրի Ֆեյսբուքի էջից:

«Հարգելի՛ բնակիչներ, վարար անձրևների հետևանքով վնասվել է Հոբարձի բնակավայրի կամուրջը:

Խնդրում ենք երթևեկել Վարդաբլուր տանող ճանապարհով (գերեզմանատան մոտով)»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: