ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետության աջակցությամբ Արարատի պետական բժշկական քոլեջը կգործի նոր մասնաշենքում

Պետության աջակցությամբ Արարատի պետական բժշկական քոլեջը կգործի նոր մասնաշենքում

Արարատի պետական բժշկական քոլեջն այժն գործում է նոր, ամբողջովին վերանորոգված մասնաշենքում: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Տեր Դավիթ քահանա Սահակյանի օրհնությամբ հանդիսավոր կերպով տեղի է ունեցել պետական քոլեջի նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանն ու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը: Վերջիններս դպրոցնի տնօրեն Մարգարիտ Գրիգորյանի հետ շրջել են քոլեջի տարածքում, ծանոթացել պայմաններին:

«Երկար տարիներ սպասել էինք, որ ունենայինք մեր սեփական տարածքը: Այսօր արդեն ունենք քոլեջ՝ համապատասխան ժամանակակից ուսուցման բոլոր պայմաններին: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- նշել է ուսումնական հաստատության տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը:
 
Դեռևս 1994 թվականից հիմնադրված քոլեջն իր գործունեությունը ծավալում էր վարձակալած շենքում: Տարածքը չէր բավականացնում քոլեջին՝ նոր մասնագիտություններ ներդնելու, ժամանակակից պահանջներին համապատասխան լսարաններ և լաբորատորիաներ ձևավորելու համար:

Կառավարության 2018 թվականի որոշմամբ՝ Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցին պատկանող մասնաշենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է Արարատի պետական բժշկական քոլեջին:

Ուսումնական հաստատությունը ամբողջությամբ հիմնանորոգվել է 2020 թվականին: Ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 43 միլիոն ՀՀ դրամ:

  • Կիսվել: