«Պետք է ճանաչել մեծանուն հայերին»․ Թալինում Վարդան Մամիկոնյանի և Տիգրան Մեծի արձաններն են տեղադրել
Թալինի մեծ զբոսայգում տեղադրվել են 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ Վարդան Մամիկոնյանի և Մեծ Հայքի թագավորության Արտաշեսյանների հարստության արքա, պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի արձանները, հայտնում են Թալինի համայնքապետարանից։
Սերունդները պետք է ճանաչեն և իմանան մեր պատմությունը կերտած մեծանուն հայերին, փորձեն իրենց աշխատանքով, հայրենասիրությամբ և նվիրվածությամբ մոտ լինել մեր արմատներին ու չմոռանան նրանց`ովքեր հավերժ հիշվելու ու փառաբանվելու կարիք և վաստակ ունեն։