ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է հիասթափեցնեմ ձեզ. որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել. Ալեն Սիմոնյան

Պետք է հիասթափեցնեմ ձեզ. որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել. Ալեն Սիմոնյան

Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար: Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: