երեքշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2024
Պետք է ֆունդամենտալ հասկանանք, թե ինչու է մի ամբողջ տարի տոտալ ձախողվել թվայնացման ոլորտը․ Թադևոս Ավետիսյան

Պետք է ֆունդամենտալ հասկանանք, թե ինչու է մի ամբողջ տարի տոտալ ձախողվել թվայնացման ոլորտը․ Թադևոս Ավետիսյան

Մարտի 5-ին ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվի խորհրդարանական լսումներ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով։

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մինչ այս հիշեցրեց, որ անցյալ տարվա վերջին մեկ տարով երկարաձգեցին ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ռեժիմը, որը նախատեսում էր ավելի ցածր եկամտահարկ փոքր ընկերությունների համար։

«Պայմանավորվածություն կա, որ այս տարվա կեսերին պետք է ունենանք ամբողջական ու երկարաժամկետ լուծումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որը կկարգավորի ՏՏ ոլորտը, այս նախագծի հետ կապված հենց սկզբնական փուլում կանցկացվեն խորհրդարանական լսումներ»,-ասաց նա։

Իսկ մինչ այդ, տեղեկացվեց, որ փետրվարի 20-ին քննարկում կհրավիրեն կառուցապատման ոլորտի թեմայով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ ՏՏ ոլորտում առնվազն թվայնացման հետ կապված, ըստ Հաշվեքննիչ պալատի զեկույցի, էական խնդիրներ էին արձանագրվել։ Նա առաջարկեց լսումներին նաև դրան անդրադառնալ։ «Միայն նախարարին փոխելով՝ հարց չի լուծվում, պետք է ֆունդամենտալ հասկանանք, թե ինչու է մի ամբողջ տարի տոտալ ձախողվել թվայնացման ոլորտի՝ այդ թվում նաև օրենսդրական կարգավորմանը վերաբերող հաստատված ծրագիրը»,-ասաց նա։

  • Կիսվել: