հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Պետք է բացառվի մարդու արժանապատվությանը վնաս պատճառող ցանկացած իրավիճակ․ ՄԻՊ թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Պետք է բացառվի մարդու արժանապատվությանը վնաս պատճառող ցանկացած իրավիճակ․ ՄԻՊ թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Ազգային ժողովը շարունակում է քննարկել  Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝  ինչպե՞ս է գնահատում Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Մանասյանն ասաց, թե ինքը դեմ է ատելության խոսքին ու համերաշխության կողմնակից է:

«Ես իմ խոսքին շատ պատասխանատում եմ վերաբերվում, որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բացառված  լինի բռնությունը, բռնության քարոզը ու ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել  մարդու իրավունքներին ու արժանապատվությանը: Իմ պատասխանն այսքանն է»,-նշեց ՄԻՊ թեկնածուն:

  • Կիսվել: