երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Պետգույքի կառավարման կոմիտեն կիրականացնի նաև չկառուցապատված հողամասերի կառավարում. քննարկում հանձնաժողովում

Պետգույքի կառավարման կոմիտեն կիրականացնի նաև չկառուցապատված հողամասերի կառավարում. քննարկում հանձնաժողովում

Պետգույքի կառավարման կոմիտեն կիրականացնի նաև չկառուցապատված հողամասերի կառավարում. հանձնաժողովը քննարկում է կազմակերպել:

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է թույլ տալ Կառավարությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի, իրականացնել ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարում, այլև չկառուցապատված ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի տնօրինում և օտարում: Առնակ Ավետիսյանը նշել է, որ գործող կարգավորումներով հողերի օտարումը, այդ թվում՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի, վերապահված է համայնքներին, որը կատարվում է համայնքների ավագանու որոշմամբ՝ աճուրդի միջոցով և օրենքով սահմանված այլ եղանակներով, ինչի արդյունքում բազմաթիվ խոչընդոտներ են ի հայտ գալիս հողերի օտարման, ներդրումային ծրագրերի իրականացման, պետական բյուջեի համալրման գործընթացներում:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: