երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կնվիրաբերվեն կրթական ծրագրի համար. կառավարության որոշումը

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կնվիրաբերվեն կրթական ծրագրի համար. կառավարության որոշումը

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  առաջարկեց հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ՝ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի համայնքների ղեկավարների առաջարկությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Որոշման նախագծի բովանդակությունը պայմանավորված է «Հայկական Կարիտասի» նախաձեռնած «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացմամբ: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական: Սա ծավալուն ծրագիր է: Առաջարկվող և սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՛՛:

Ըստ Տերտերյանի՝ նախատեսվում է այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին:

 

  • Կիսվել: