շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես անվճար հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց. նախարար

Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես անվճար հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց. նախարար

Կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում Հայաստանում հիմա հայտնաբերվում է միայն 15 տոկոս դեպքերում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխաի ժամանակ ասաց ՀՀ առողջապահությնաա նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Մինչդեռ 5 տարի առաջ վերջին` 4-րդ փուլում այս հիվանդությունը հայտնաբերվում էր 35 տոկոս դեպքերում:

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը շարունակվում է: Շուրջ 30․000 կին ԱՆ պատվերով 2021թ. հունվարից մինչև օրս շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտել է:

Հայտնաբերված դեպքերի հետագա բուժումը ևս կազմակերպվել է պետության աջակցությամբ:

Այս պահին շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆի տեղակայման վայրերն են լինելու Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքները։

Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես ԱՆՎՃԱՐ հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: