երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Փեթակ»-ի մոտ կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել

«Փեթակ»-ի մոտ կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ»-ի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, «Փեթակ»-ի մոտ ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Կարապետ Պատուրյանն ու Արծրուն Բագրատյանը օպերատիվորեն տարածքից հեռացրել են կայանված ավտոմեքենաները, ապա սահմանազատել ու քաղաքացիների հետ փորձել են մարել կրակը։Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը․ բարեբախտաբար տուժածներ չեն եղել։ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և նույն գումարտակի վաշտի հրամանատարներ Գևորգ Թորոսյանի և Սուրեն Ալեքսանյանի հանձնարարականով, երթևեկությունը ժամանակավորապես նշված վայրում դադարեցվել է, մինչ հրշեջները կհայտարարեին աշխատանքների ավարտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, BMW X5 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 35-ամյա Մխիթար Ե․-ն, և ավտոմեքենան կայանված է եղել, երբ նկատվել են կրակը և ծուխը։Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: