չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պեմզաշենի ողբերգական սպանության գործի նախաքննությունը մոտենում է ավարտին

Պեմզաշենի ողբերգական սպանության գործի նախաքննությունը մոտենում է ավարտին

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործի նախաքննությունը մոտենում է ավարտին:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ հոկտեմբերին գործը կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ Նշենք, որ օգոստոսի 4-ին Արկադի Բարսեղյանը ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել եւ պահանջում է արդար քննություն:

  • Կիսվել: