ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Պայթյուն Վանաձորում՝ հրդեհի բռնկմամբ

Պայթյուն Վանաձորում՝ հրդեհի բռնկմամբ

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին:

 

  • Կիսվել: