Պայթյուն Արագածոտնի մարզում․ տուժածը երեխա է
Այսօր պայթյուն է եղել Արագածոտնի մարզի Կարին գյուղում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։
Պայթյունի հետևանքով 13-ամյա Մ․ Ք․-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով 4 սենյականոց տունն ամբողջովին վնասվել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։
Ժամանել են նաև Արագածոտնի մարզպետարանից, ովքեր պայթյունի վայրում ծանոթացել են իրավիճակին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չեն տվել տուժած բնակիչներին։