ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պայթեցումներ. Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող հատվածը փակ կլինի

Պայթեցումներ. Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող հատվածը փակ կլինի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 Մայիսի 27-ին, ժամը 15։00-ից մինչև 20։00-ն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից  Մ-6 ավտոճանապարհին իրականացվելու են ժայռի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը փակ կլինի։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

  • Կիսվել: