ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պայմանագրային զինծառայողը ծեծի է ենթարկել Սևանի հոգեբուժարանի անվտանգության աշխատակցին

Պայմանագրային զինծառայողը ծեծի է ենթարկել Սևանի հոգեբուժարանի անվտանգության աշխատակցին

Պայմանագրային զինծառայող Գևորգ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա, հանդիսանալով ՊԲ 35383 զորամասի պայմանագրային զինծառայող, 2021 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում <Սևան հոգեկան առողջության կենտրոն> ՓԲԸ-ի շենքի հարակից տարածքում Սամվել Պալճյանի հետ վիճաբանելու կապակցությամբ նույն ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից Արմեն Գրիգորյանի կողմից նկատողություն է ստացել։

Այդ պատճառով նա վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, և Ս.Պալճյանի հետ ծեծի է ենթարկել Ա.Գրիգորյանին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող վնաս, գրքում է armlur.am-ը։

  • Կիսվել: