երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պատրաստ ենք խորացնել կապն Իրանի հետ օրգանների փոխպատվաստման ոլորտում. Ավանեսյան

Պատրաստ ենք խորացնել կապն Իրանի հետ օրգանների փոխպատվաստման ոլորտում. Ավանեսյան

 Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը։ Ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Ավանեսյանն ընդգծել է նաև դեղագործության ոլորտում գործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը։

«Հայաստանը կարող է հարթակ դառնալ Իրանի դեղագործների համար` իրենց դեղարտադրողների ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: