չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար․ Էդգար Ղազարյան

Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար․ Էդգար Ղազարյան

Քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշմանը՝ ըստ որի իրեն ազատել  են դասախոսի աշխատանքից: Նա մասնավորապես գրել է․

«2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձեւաչափը կորոշենք հետո։

Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։

Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաեւ իրենք կօգտվեն»։

 

  • Կիսվել: