ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուժայիններին հրահանգված է` կոմպրոմանտներ գտնել Էդգար Ղազարյանի դեմ. «Ժողովուրդ»

Ուժայիններին հրահանգված է` կոմպրոմանտներ գտնել Էդգար Ղազարյանի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից հերթական հրահանգն է իջեցվել ուժային կառույցներին: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ուժայիններից պահանջվել է կոմպրոմատներ գտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի դեմ: Ինչպես հայտնի է, վերջինս նոր պայքար է սկսել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, եւ պահանջում է նրա հրաժարականը: Եվ, ահա, տեւական ժամանակ է՝ ուժային կառույցները փորփրում են Ղազարյանի՝ մարզպետ, դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածը, սակայն որեւէ բան չեն գտել նրա դեմ:

Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ ուժայինները որոշել են չհանձնվել, ամեն դեպքում ինչ որ բան գտնել Էդգար Ղազարյանի դեմ՝ կատարելով վերադասի հրահանգները: Իսկ մինչ այդ արդեն սկսվել է կեղտոտ արշավը Ղազարյանի դեմ. սոցիալական տիրույթում փորձում են սեւացնել նրան: Անգամ այդ խաղերի մեջ է մտել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Վերջինս լրատվականներից մեկի հետ զրույցում նշել է. «Էդգար Ղազարյանը ո՞վ է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է իրենից ներկայացնում, կներեք, այդ ոչնչությունը, նա հասարակ սրիկա է, թալանչի, մարզպետ եղած ժամանակ թալանածն էլ Կոմիտասում վեր է ածել անշարժ գույքի»:

Թե ինչ փաստեր ունի Աղազարյանը նման մեղադրանքներ ներկայացնելու համար, անհասկանալի է, բայց փաստ է նաեւ, որ կեղտոտ արշավ է սկսվել նաեւ Ղազարյանի ընտանիքի դեմ: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: