ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատգամավոր Հակոբյանը հանդիպել է Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Պատգամավոր Հակոբյանը հանդիպել է Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Այսօր հանդիպեցի Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին և Հովհաննես Մարգարյանցին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

«Պարոն Բալինովը տեղեկացրեց, որ նախորդ հանդիպմանը ներկայացրածս առաջարկները ներառվել են համատեղ իրականացվող միջոցառումների ծրագրում:

Խոսքումս ընդգծել եմ Հայաստանում Կանադային դեսպանատան
բացման կարևորությունը մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում

Կարևորել եմ Կանադական կենտրոնի աջակցությամբ իրականացվող ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն ենք դարձրել դպրոցներում մեդիագրագիտության զարգացմանն ուղղված քայլերին, կին խորհրդարանականների համագործակցությանը»,-նշել է նա։

  • Կիսվել: